Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» երկրորդ տուրում կրկին խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ այս անգամ էլ մրցակցի դաշտում չորս անպատասխան գնդակ անցկացնելով «Ինգոլշտադտի» դարպասը: Ու, չնայած, «մեղուների» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս անգամ մրցակցի դարպասը չգրավեց, սակայն մեկ անգամ եւս աչքի ընկավ գոլային փոխանցումով:
Երկու տուրից հետո երեք թիմ՝ «Բորուսիան», «Բավարիան» եւ «Բայերը», 100 տոկոսանոց արդյունք են ցույց տվել, սակայն գնդակների 8-0 հարաբերակցությամբ Հենրիխ Մխիթարյանի թիմը ստանձնել է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարի դերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ