Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում առնվազն 15 մարդ է ձերբակալվել ոստիկանական բռնությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ: Ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ, որոնց ընթացքում 4 ոստիկան վիրավորվել է: Ինքնաբուխ բողոքի երթերը սկսվեցին այն բանից հետո, երբ տեղի ոստիկանական բաժանմունքում մահացավ 27-ամյա Բահրուզ Հաջիևը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում