ՀԱՊԿ-ում հավաքական ավիաուժի ստեղծման վերաբերյալ առաջարկ է նախապատրաստվում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մենք որոշում ենք նախապատրաստել, որը պիտի ներկայացնենք հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը. Դրանով նախատեսվում է ՀԱՊԿ-ի ընդհանուր ավիաուժերի ստեղծում, որոնք անմիջապես կապահովեն մեր ուժերի եւ միջոցների տեղափոխությունը», — ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ NEWS.am-ի կայքում