Այսօր Սենթ-Լուիսում մեկնարկում է «Grand Chess Tur» ծրագրի երկրորդ մրցաշարը՝ Սինքֆիլդի գավաթը, որին մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն գրոսմայստերները:
Վիճակահանությամբ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում սպիտակներով խաղալու է ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Մյուս Զոյգերն են. Անիշ Գիրի-Ալեքսանդր Գրիշչուկ, Ուեսլի Սո- Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Մագնուս Կարլսեն-Վեսելին Տոպալով, Հիկարու Նակամուրա-Վիշվանաթան Անանդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ uschesschamps.com-ի