ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի ընդունման 25-ամյակի առթիվ
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման 25-ամյակի առթիվ:
Քառորդ դար առաջ այս օրն Անկախության հռչակագրի ընդունումով աշխարհին հնչեցրինք մեր վճռական ազդականչը, որը մարմնավորում էր անկեղծ իղձ, անկասելի ցանկություն եւ անբեկանելի ձգտում: Այն օբյեկտիվ իրականության վավերացումն էր ժամանակի եւ հասունացած ժամանակի ամրագրումը՝ իրականության մեջ:
Անկախության հռչակագիրը ոչ թե երազել պարտադրող, այլ երազանքից ծնված փաստաթուղթ էր, որը գործնական հիմքի վրա դրեց այն, ինչ կար ինքնիշխանության ճանապարհն ընտրած ժողովրդի մտքում, հոգում եւ սրտում: Հռչակագիրը պաշտոնապես անցյալից հյուսեց, ներկայի մեջ ձեւակերպեց եւ ապագային ուղղեց կենսակերպի մեր ըմբռնումը, որը մշտապես ապրում էր մեր մտածողության մեջ, մեր արժեհամակարգում եւ հոգեկերտվածքում, բայց տարբեր պատճառներով իրականություն չէր դարձել կամ ունեցել էր ժամանակավոր բնույթ:
Կարդացեք նաև
Մենք հռչակեցինք, որ չենք մոռանում երեկը, չենք ժխտում այսօրը, բայց մեզ արժանի ենք համարում եւ հաստատակամ ենք ունենալ ավելի լավ ապագա, ստեղծել, կառուցել այն սեփական ձեռքերով, հոգու, մտքի եւ մարմնի ուժով: Հռչակեցինք եւ վստահորեն դա ամրագրեցինք հռչակագրի ընդունումից շուրջ մեկ տարի անց անցկացված համաժողովրդական հանրաքվեով, հռչակեցինք, որ մենք` որպես ժողովուրդ, ի տարբերություն ոմանց, ժամանակավոր չենք եղել պատմության ոչ մի փուլում եւ մեր ներուժով, կենսատենչությամբ ու նպատակասլացությամբ մշտական ներկայություն ենք ունենալու համաշխարհային ասպարեզում:
Սիրելի հայրենակիցներ, 25 տարի առաջ Հայաստանի խորհրդարանը, արտահայտելով ժողովրդի միասնական կամքը, ընդունեց Անկախության հռչակագիրը՝ կանգնելով նոր պետության ստեղծման, նոր երկրի կառուցման ակունքներում: Հռչակագիրն առաջին իրավական հիմնաքարն էր հայոց խորհրդարանի նորօրյա պատմության մեջ: Այսօր էլ բարձրագույն օրենսդիր իշխանությունն իր սահմանադրական գործառույթներով հետեւողականորեն շարունակում է իրացնել անկախության հռչակագրի դրույթները, հռչակագիր, որը քառորդդարյա՝ երբեք հեռու չթվացող տարածության վրա էլ առաջնորդում է մեզ, պարտավորեցնում երբեք չդադարել լավատեսությամբ առաջ նայել եւ հաստատակամորեն առաջ շարժվել, այլապես այսօրը կարող է անհուսալի թվալ, իսկ վաղվա օրը՝ անհասանելի լինել: Մենք պարտավոր ենք լավատես լինել եւ այդ լավատեսությունը լիցքավորել շոշափելի քայլերով, տեսանելի հաջողություններով ու մեզ միշտ հասանելի հաղթանակներով:
Մաղթում եմ խաղաղություն, բարօրություն եւ ամենայն բարիք»:
“ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և 7. այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է”- որը փոշիացվեց ու նվիրաբերվեց անգլիայի արքայազին, գերմանացիներին, ամերիկացիներին ու կանադացիներին
9. “Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն” – որը հիմք հանդիսացավ Հայ Առաքելական Եկեղեցին կազմաքանդելու արշավի համար:
ընդանրապես. պարզ եղավ այս տարիներին, որ ամերիկացիք այս հռչակագիրը գրել տվել էին մերոնց ձեռքը հենց էս երկու կետի համար: