Լրահոս
Օրվա լրահոսը

25 տարի հետո ի՞նչ է դարձել կանաչ պուրակը

Օգոստոս 23,2015 12:15

Այս լուսանկարն արվել է մոտ 25 տարի առաջ: Այդ ժամանակ Իջեւանի կենցաղի տան առջեւում կանաչ պուրակ էր: Հիմա այդ տարածքում առեւտրի երկահարկանի սրահ է կառուցված, կողքին էլ անօրինական շուկա է գործում:

IMG_0160 IMG_0352

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Իջևանցի says:

    Հարգելի լրագրող, միշտ էլ մեծ հետաքրքրությամբ եմ կարդացել Ձեր գրած նյութերը, և այն կարծիքին եմ եղել, որ դուք անկախ լրագրող եք և հանրությանը ներկայացնում եք միայն իրականությունը: Արդեն 2 տարի է, ինչ Իջևանի կենցաղի տան առջևում շենք է կառուցվում: Ի դեպ նշեմ, որ այն ժամանակակից, գեղեցիկ տեսք է տալիս քաղաքին, և ուրախալի է, որ պետք է նոր աշխատատեղեր ապահովի: Այդ ինչպես եղավ, որ Դուք այն նկատեցիք և քննքդատեցիք միայն հիմա, ընտրությունների նախաշեմին, այն դեպքում, որ արդեն քանի տարի է գործող քաղաքապետի կատարած բազմաթիվ աշխատանքներն էիք լուսաբանում և գովաբանում:
    Ցավոք սրտի ինչպես Արթուր Մեսչյանն է ասում…

  2. Գեղեցիկ says:

    Պարոն Ոսկան, դուք պարբերաբար անդրադարձել եք կենցաղի տան առջևի շինությանը: Ձեր գրած նյութերից հասկացել եմ, որ այդ հողատարածությունները դեռևս 10 տարի առաջ վաճառել է Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Նարիմանի Ներսիսյանը, իսկ շինթույլտվություն տվել է դարձյալ նա, արդեն ընտրություններում պարտված ժամանակ 2 ամիս պաշտոնավարելիս:

  3. Geghetsik says:

    Կեղծ անունով եք հանդես գալիս : Դա Ձեր իսկական ոճն է: Ես Գեղեցիկն ե:մ և խոստանում եմ քաղաքապետարանից վերցնել վերը նշ ած կառույցի շինթույլտվության օրինակը և առաջիկայում հրապարակել

  4. Նախ, այս խնդրին նոր չեմ անդրադարձել, այլ` 2014թ. հունիսին(https://www.aravot.am/2014/06/02/466868/): Եթե կարծում եք, որ Վարդան Ղալումյանի կատարած աշխատանքները լուսաբանել եւ միայն գովաբանել եմ, ուրեմն իմ գրածների մի մասն եք կարդացել:Այս, ես միշտ ներկայացրել եմ Տավուշի մարզկենտրոնում կատարված գործերը, սակայն հիմնախնդիրների մասին եւս բարձրաձայնել եմ: Այդպես էլ կշարունակեմ լավին լավ, վատին՝ վատ ասելու գործելակերպը: Անկախ այն բանից, դա ում դուր կգա, ում՝ ոչ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31