SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mitsubishi Montero մակնիշի GEN-045 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի էլ տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայում հայտնաբերվել է մեքենայի տեխնիկական անձնագիր՝ տրված 51-ամյա Հնզար Ռաֆիկի Լևոնյանի անվամբ:
Կարդացեք նաև
Ըստ տեղեկությունների, մահացածներն ու վիրավորները ԵԿՄ վարչության անդամների հետ մեկնում էին Արցախ ուխտագնացության:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածներն են 51-ամյա Հնզար Լևոնյանը և 41-ամյա Գարիկ Արմենակյանը, ով կոչումով ՊՆ մայոր էր: Վիրավորներն են 35-ամյա Աննա Թովմասյանը և 32-ամյա Լիպարիտ Ասատրյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ SHAMSHYAN.com-ի կայքում