Լրահոս
Օրվա լրահոսը

Աղցան «Կապրեզե»

Օգոստոս 23,2015 12:30

Ավելի պարզ, բայց ավելի համեղ աղցան ուղղակի դժվար է պատկերացնել՝ ընդամենը լոլիկի եւ պանրի համադրություն, բայց ինչպիսի՜ համադրություն: Երբեմն, այս աղցանը մի փոքր բարդացնելու համար վրան տարբեր թանձրուկներ են ավելացնում, օրինակ՝ ձիթապտղի պաշտետ, սոուս «Պեստո» եւ այլն, բայց իրական «Կապրեզեն», համենայնդեպս, իր հայրենիքում՝ Իտալիայում, մատուցում են միայն ձիթապտղի յուղ + բալզամիկ քացախ համադրությամբ:

Անհրաժեշտ մթերքները

Պանիր մոցարելա- 2 գունդ

Լոլիկ (ցանկալի է չափերով մոտ լինի մոցարելային)- 2-3 հատ

Բազիլիկ (համարվում է, որ բազիլիկը ռեհանն է՝ կանաչ ռեհանը, բայց հավատացնում եմ, որ համային եւ հոտային լուրջ տարբերություններ ունեն)- մի քանի ճյուղ

Ձիթապտղի յուղ-2 ճաշի գդալ

Բալզամիկ քացախ-1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Կլոր-կլոր կտրատել լոլիկն ու մոցարելան, դասավորել մեծ ափսեի մեջ իրար հետեւից՝ լոլիկ, պանիր, բազիլիկ հերթականությամբ Իտալիայի դրոշի գույներով: Վերջում վրան ցողել բալզամիկն ու ձիթապտղի յուղը:

Եթե ունեք ձիթապտղի պաշտետ, կարող եք մի մասը պաշտետով անել, դրանով էլ է շատ համեղ ստացվում:

kapreze-2

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31