Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյան. Տարեց տղամարդուն հարվածած ոստիկանը վնասվածքների պատճառով է նյարդայնացել

Օգոստոս 22,2015 22:25

«Հասարակությունից ես ներողություն եմ խնդրում, բայց ոչ թե այդ մարդուց»,- օգոստոսի 22-ին ոստիկանության գլխավոր վարչության շենքի դիմաց ակտիվիստների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ոչ թալանին» նախաձեռնությունը ոստիկանության գլխավոր վարչության շենքի առջեւ շտապ հավաք էր հայտարարել, որպեսզի  իր բողոքը արտահայտի տարեց տղամարդուն ապտակած ոստիկանի նկատմամբ: Նրանց էին միացել նաեւ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամները:

Վալերի Օսիպյանն ասաց, թե անկախ նրանից՝ տարեց տղամարդը ինչ արարք է թույլ տվել, ոստիկանը իրավունք չունի այդ քայլը կատարել. «Ես տեւական ժամանակ՝ մեկ ամիս, այնտեղ եմ, գիտեմ՝ նա ով է: Նա իրեն ոչ ադեկվատ է պահում մեկ ամիս, անընդհատ ոստիկանների հետ վիճաբանում է: Ես տեղեկություններ ունեմ, իմ գնահատականը չի միայն, ինքը որտեղ գտնվում է սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս»:

Հավաքվածները պնդում էին, որ տղամարդուն ապտակած ոստիկանությունը գա, սակայն Վալերի Օսիպյանը պատասխանեց, որ չի կարող. վնասվածքներ ունի եւ գտնվում է հիվանդանոցում: Նա ներկաներին վստահեցրեց, որ լեյտենանտ Վարդգեսյանի ստացված վնասվածքները ակնհայտ են եւ դա է իրեն ստիպել նյարդայնանալ. «Ինքը վնասվածք է ստացել եւ այդ վնասվածքն է ստիպել գնալ այդ քայլին: Բայց չեմ արդարացնում, վստահ եղե՛ք պատիժ է ստանալու, որ արդար ծառայողական քննություն է լինելու եւ որ համարժեք գնահատական է ստանալու: Ես ձեզ վստահեցնում եմ, սպասե՛ք»:

Հիշեցնենք՝ ուրբաթ՝ օգոստոսի 21-ին, երբ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը քաղաքացիական անհնազանդություն էր կատարում՝ նստելով Ամիրյան-Սարգսյան փողոցների հետիոտնային անցումին, ոստիկանները փորձում էին ազատել անցումը: Այդ ընթացքում լեյտենանտ Վարդգեսյանը ապտակել է տարեց տղամարդուն՝ Հակոբ Նազարյանին: Դեպքից հետո ոստիկանությունը հայտարարություն է տարածել, թե լեյտենանտ Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31