Աշխարհի երիտասարդների չեմպիոն, 51 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը քիչ առաջ Հունգարիայում նվաճեց նաեւ այդ տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Երեք անընդմեջ հաղթանակից հետո Անուշիկը մտել էր եզրափակիչ եւ ոսկե մեդալը վիճարկելու էր Հունաստանը ներկայացնող Պելա Ֆոտեինի հետ: ՀԲՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մեր աղջիկը մրցակցին գերազանցել է բոլոր առումներով եւ հաջողության հասնելու ոչ մի շանս չի տվել:
Լուսանկարը՝ Անուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջի
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ