Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում հանդիպել է երիտասարդ ճամբարականների հետ

Օգոստոս 22,2015 17:17

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր:

Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին՝ ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Միասին-2015» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարում: Սերժ Սարգսյանը կայցելի նաև «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի և «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

12687_b

«Պատանի երկրապահ» կառույցի ամառային ճամբարը, որն այս տարի կազմակերպվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի հարակից տարածքում, անցկացվում է վրանային պայմաններում: Հունիսին 1-ից մեկնարկած ուսումնամարզական հավաքին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, Երևան քաղաքի և Արցախի բոլոր վարչական շրջանների 3 600 պատանի, 1 000 երիտասարդ և Արցախյան ազատամարտի մասնակից 240 երկրապահներ: Վերջիններս իրենց մարտական ուղին են ներկայացրել պատանի երկրապահներին:

Սերժ Սարգսյանը շրջել է վրանային ճամբարում, որտեղ հետագայում հիմնական մասնաշենքների նորոգման աշխատանքներ կիրականացվեն, ծանոթացել երկրապահների ճամբարային առօրյային և պայմաններին: Նախագահը շնորհավորել է երկրապահներին՝ ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ և երկրապահի տարբեր սերունդների ներկայացուցիչների ողջույնի խոսքերից ու պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո մասնակցել ճամբարի տարածքում Ջուղայի ավերված խաչքարերից մեկի կրկնօրինակի տեղադրման և օծման արարողությանը:

Հանրապետության Նախագահն այնուհետ այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման կազմակերպած «Միասին-2015» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Օգոստոսի 17-30-ը անցկացվող հավաքին այս տարի մասնակցում է ավելի քան 400 երիտասարդ՝ Երևանից և Հանրապետության մարզերից: Նախագահը զրուցել է ֆորումի մասնակիցների հետ, ծանոթացել ճամբարականների պայմաններին, նախորդ օրերին անցկացված տարաբնույթ միջոցառումներին: Երիտասարդները ներկայացրել են ճամբարի այս տարվա թեման՝ փոքր և միջին բիզնեսի զարգացվածությունը Հայաստանում: Թեմայի շրջանակներում ոլորտի մասնագետների աջակցությամբ ճամբարում կազմակերպվում են դասախոսություններ և մի շարք կրթական ծրագրեր, որոնց շնորհիվ ճամբարականները ձեռք են բերում մասնագիտական հմտություններ, ինչպես նաև հնարավորություն ստանում հանդես գալու փոքրիկ ստարտափ առաջարկներով: Ճամբարի մշակութային և «Վիքի» ջոկատներ այցելելուց հետո, Նախագահը ծանոթացել է երիտասարդների ստարտափ նախագծերին:

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքից մեկնել է Կոտայքի մարզ, որտեղ ևս հանդիպումներ կունենա Ծաղկաձորում իրենց հանգիստն ու կրթական ծրագրերն անցկացնող երիտասարդական հավաքների մասնակիցների հետ:

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31