Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Հետարձակուրդային սթրես են ապրում իրենց մասնագիտությամբ, աշխատավարձով կամ կոլեկտիվով չբավարարված մարդիկ»

Օգոստոս 22,2015 16:15

Լարված աշխատանք ունեցող մարդկանց, որոնք ունեն հագեցած աշխատանքային գրաֆիկ, գիշերային աշխատանք, բարձր պատասխանատվություն, մեծ քանակությամբ մարդկանց հետ շփում պահանջվող աշխատանք, հաճախ բարձր ինտենսիվությամբ է դրսեւորվում հետարձակուրդային համախտանիշ: Այս ախտանիշից խուսափելու կամ երեւույթը թուլացնելու նպատակով «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեվիզիոլոգ Աննա Ստեփանյանը այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց, որ համախտանիշի առաջացման մեջ կարեւոր նշանակություն ունի արձակուրդի տեւողությունը, ինչպես նաեւ սեփական աշխատանքով բավարարվածության աստիճանը: Ըստ հոգեբանի, ռիսկի խմբում են այն մարդիկ, որոնց մեջ են այն աշխատակիցները ովքեր բավարարված չեն իրենց մասնագիտությամբ, կարգավիճակով, աշխատավարձով կամ կոլեկտիվով:

«Արտասահմանում ըստ վիճակագրության, աշխատանքից ազատվելու  դիմումների մոտ 40 տեկոսը ներկայացվում է հենց արձակուրդից հետո»,-նշեց Աննա Ստեփանյանը:

Հոգեբանի խոսքերով՝ հետարձակուրդային համախտանիշի կլինիկական պատկերը բնորոշվում է սթրեսային դրսեւորումներով՝ հոգնածության զգացում, ճնշվածություն, որոնց գումարվում է գլխացավը, արագասրտությունը, քնի եւ մարսողության խանգարումները եւ այլն: Այդ իսկ պատճառով նա նշեց, որ նվազագույն հանգիստը պետք է լինի 10 օր, իսկ առավելագույնը 3 շաբաթ, որի վերջին շաբաթը ոչ թե պետք է լծվել տնային գործերով եւ ծանրաբեռնել օրգանիզմին, այլ կամաց-կամաց նախապատրաստել աշխատանքին վերադառնալուն:

Հոգեբանը խորհուրդ տվեց, որ աշխատանքի կարելի է գնալ շաբաթվա կեսից, որպեսզի հանգստից հետո ունենաք կարճ աշխատանքային շաբաթ:

Աննա Ստեփանյանը ասաց, որ ինչքան երկար է տեւում արձակուրդը, այնքան ավելի շատ ժամանակ է հարկավոր օրգանիզմին վերահարմարվելու փոփոխված պայմաններին:

Իսկ թե ինչպես կանխել հետարձակուրդային սթրեսը, հոգեբանը ասաց, որ դրա համար կարելի է ճիշտ պլանավորել արձակուրդը, ընտրել արձակուրդից վերադառնալու օպտիմալ ժամանակ եւ նաեւ ճիշտ կազմակերպել աշխատանքը արձակուրդից վերադառնալուց հետ:

Հոգեբանը նշեց, որ ի տարբերություն կանանց, տղամարդիկ ավելի դժվար են հարմարվում եւ հանգստին եւ դրանից հետո աշխատելուն, ուստի նրանք, ըստ Աննա Ստեփանյանի, ավելի ուշադիր պետք է լինեն հետարձակուրդային համախտանիշ չունենալու համար:

Մասնագետը նշեց նաեւ, որ մենք մեծ թվով գործազուրկներ ունենք, որոնց մոտ կան հոգեբանական խնդիրներ, որոնք ունեն օրվա հացի մասին մտածելու խնդիր եւ նաեւ այնպիսի մարդիկ, որոնք  աշխատում են ոչ կանոնակարգված ռեժիմով, քանի որ անհրաժեշտ է գումար վաստակել, ընտանիքի հոգսերը հոգալ: Լարված աշխատանքների հետեւանքներ, ըստ հոգեբանի, դառնում է նաեւ մի շարք հիվանդությունների զարգացում, բացի այդ մի քանի տարի շարունակ չհանգստանալը անդրադառնում է անպայման օրգանիզմի ռեսուրսների ադապտացիայի վրա:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31