Ադրբեջանի Մինգեչաուր ավանում 27-ամյա Բահրուզ Հաջիեւի հուղարկավորությունից հետո բախումներ են տեղի ունեցել զոհված հարազատների եւ զինված ոստիկանների միջեւ: Այս տեղեկությունը հաղորդել է «Azadlyg» ռադիոկայանը:
Կան տուժածներ եւ ձերբակալվածներ: Մինգեչաուր ներքին զորքեր են մտցվել:
Report.az-ն էլ տեղեկացրել է, որ մահացածի հարազատները, իրենց հերթին, ծեծել են քաղաքային դատախազության քննիչ Ռաշադատ Օրուջեւին: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի դիահերձարանի առաջ, որտեղ գտնվել է մեռածի մարմինը:
Մինգեչաուրում լարված իրավիճակը սկսվել է 2 оր առաջ, այն բանից հետո, երբ 27-ամյա Բահրուզ Հաջիեւը ոստիկանություն բերման ենթարկվելուց 20 րոպե անց կասկածելի պայմաններում մահացել:
Տեղի ոստիկանությունը եւ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը պնդում են, որ Հաջիեւը հարցաքննության ընթացքում անսպասելի դուրս է թռել պատուհանից:
Իսկ զոհվածի հարազատները կարծում են, որ նրան տանջել են, ինչի արդյունքում էլ նա մահացել է: Հաջիեւի հարազատները հասցրել են նրան նկարել դիահերձարանում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ