Տոներին ընդառաջ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները Ղրիմի հետ սահմանին խստացրել եւ ամրապնդել են վերահսկողությունը: Այս տեղեկությունը հաղորդել է «Khersonline»-ը:
Օրերս «Կալանչակ» հսկիչ-անցագրային կետում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի մի կին, որը ցանկանում էր գնալ Ղրիմ հանգստանալու:
Կինը ձերբակալվել է, քանի որ փորձել է սահմանապահներին 1000 ռուբլի կաշառք տալ: Նա մուտքի թույլտվություն չի ունեցել եւ այդպես է ցանկացել մտնել Ղրիմ:
Այժմ կնոջ հարցով զբաղվում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ