Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կայացել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 շենքի 45 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը

Օգոստոս 22,2015 13:47

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեի հանրակացարանային շենքի վերաբնակեցման ծրագրի 2-րդ փուլի վիճակահանությունը: Ծրագրի այս փուլում ներառված է 45 ընտանիք:

Նիստը վարել է   Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 45 ընտանիքների ներկայացուցիչները, վիճակահանության սկզբունքով, ընտրել են Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45 շենքի հարկաբաժիններում առկա 1, 2 և 3 սենյականոց 45 բնակարանները: Հարկ է նշել, որ ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներն ընտրվել էին բնակիչների կողմից բաց քվեարկությամբ ընտրված շենքի լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված ցանկի համաձայն:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շնորհավորել է նոր բնակարաններ ստացող ընտանիքների ներկայացուցիչներին և տեղեկացրել, որ վիճակահանությունից հետո կազմված արձանագրությունների հիման վրա կպատրաստվեն Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ` բնակարանները հատկացնելու վերաբերյալ:

Բնակարանների բաշխման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31