Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամի կայունությունը արհեստական է. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 22,2015 12:10

Երեկ տարադրամի փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը մի փոքր բարձրացավ: Գնման գինը կազմում էր 480 դրամ, իսկ վաճառքինը` 485 դրամ: Առայժմ դրամը հարաբերականորեն կայուն է:

Իսկ թե ինչ կարելի է սպասել առաջիկայում դրամի փոխարժեքի հետ կապված` զրուցեցինք տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ: «Ընդհանրապես արժույթի կայունությունը վճարային հաշվեկշռի հայելին է, այս առումով պետք է նշենք, որ ՀՀ դրամի անվանական ու իրական փոխարժեքի միջեւ առկա է նշանակալի խզվածություն»,- ասաց տնտեսագետը, ընդգծելով որ դրամի փոխարժեքի կայունությունը արհեստական է։ «Ներկայումս ՀՀ-ում դրամի փոխարժեքը հեռու է տնտեսության իրական վիճակը բնութագրելուց։ Հարկ է նշել, որ թվացյալ կայունությունը որոշակիորեն պայմանավորված է զբոսաշրջային այցելություններով, ինչպես նաեւ պետական սեփականության օտարումների արդյունքում ստացված արտարժութային միջոցներով։

Պետությունը փորձում է արհեստականորեն կայուն պահել փոխարժեքը, քանի որ ներկայումս հեղհեղուկ իրավիճակ է, իսկ փոխարժեքի բարձրացումը կբերի գազի, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, ինչն ավելի շատ մարդկանց փողոց դուրս կհանի, ինչից իշխանությունները ավելի շատ են վախենում, քան իրականությունը ընդունելուց։ Սակայն հասկանալի է, որ նման արհեստական կայունության ռեսուրսները անսպառ չեն, եւ ամենաուշը աշնան ընթացում մենք ականատես կլինենք դրամի արժեզրկման նոր ալիքի, որի արդյունքում ավելի կմեծանա աղքատությունը»,- ասաց Արտակ Մանուկյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31