Մեր տեսախցիկը երեկ արձանագրել է, թե ինչպես է լեյտենանտի կոչում ունեցող այս ոստիկանը առանց կաշկանդվածության ապտակում մոտ 70 տարեկան մի ծերունու: Ապտակն այնքան ուժեղ էր, որ ծերունու ականջից ընկնում է նրա լսողական սարքը: Դեպքը տեղի է ունեցել Երեւանի Հանրապետության հրապարակում «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ` մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ քաշքշուկի ընթացքում:
Կարելի է, իհարկե, տեղի ունեցածը քննարկել բարոյականության հարթության մեջ, խոսել ոստիկանի տարրական դաստիարակության բացակայության մասին: Բայց սա առաջին հերթին իրավական հարց է` ի՞նչ իրավական պատասխանատվության է ենթարկվելու սույն, այսպես ասած, ոստիկանը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ի պատասխան մեր հարցին հայտնեց, որ միջադեպի առիթով նշանակվել է ծառայողական քննություն: Սա ճիշտ այնպիսի ծառայողական քննությունն է, ինչպիսին նախկինում նշանակվել են հարյուրավոր, գուցե հազարավոր անգամներ, բայց որեւէ ոստիկան այդպես էլ լուրջ պատասխանատվություն չի կրել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: