Երեկ Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած միջադեպի առթիվ հայտարարություն է արել ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:
«Որպես մարդ, երկրի քաղաքացի և Ազգային Ժողովի պատգամավոր խստագույնս դատապարտում եմ ոստիկանի համազգեստը վարկաբեկող այն արարածին, որն անտեղի ապտակեց Հանրապետության հրապարակում ակցիայի մասնակից տարեց մարդուն: Ողջ լիազորություններս գործածելու եմ դրան պատասխանատվության ենթարկելու համար»:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակ