Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տես, հալդ ինչ է լինելու»

Օգոստոս 22,2015 10:00

1996 թվականի նախագահական ընտրություններից առաջ ես հեռուստատեսային հարցազրույցներ վերցրեցի նախագահի բոլոր թեկնածուներից: Վազգեն Մանուկյանն ասաց, որ երբ ինքը գա իշխանություն, ՀՀՇ-ն պատասխան կտա իր հանցագործությունների համար, իսկ ամբողջ թալանածը կվերադարձվի ժողովրդին: Իմ ճշտող հարցին՝ «բոլո՞րն են դատվելու», պարոն Մանուկյանը պատասխանեց՝ «ոչ, միայն նրանք, ում դատ է հասնում»: Մոտավորապես նույնն ասաց Աշոտ Մանուչարյանը: Այս դեպքում էլ ես որոշեցի հստակություն մտցնել՝ «ինչի՞ համար է դատվելու, օրինակ, Բաբկեն Արարքցյանը»: Նախագահի թեկնածուի պատասխանն էր՝ «նրա համար, որ սոցիալական ծանր վիճակում գտնվող մի կին ինքնասպանություն է գործել՝ իրեն դուրս գցելով պատուհանից»: «Դրա համար ԱԺ նախագահին դա՞տ է հասնում», – հարցրեցի ես: «Իհարկե՛», – շեշտադրված պատասխանել էր Մանուչարյանը:

20 տարում քաղաքական պայքարի սխեման Հայաստանում չի փոխվել: Ընդդիմությունը մշտապես սպառնում է իշխանությանը, որ իշխանափոխությունից հետո վերջինս սարսափելի իրավիճակի մեջ է հայտնվելու՝ եթե ոչ ծառերի վրա կախած, ապա առնվազն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ բոլոր դղյակները, ինչպես ասում են՝ «արտերու, եզերու, կովերու և ագարակներու» հետ միասին, իշխանավորների ձեռքից կառնվեն եւ «կվերադարձվի ժողովրդին»: Ընդ որում, ընդդիմադիրները միանգամայն վստահ են, որ իշխանափոխությունից հետո էլ դատարանները գործադիր իշխանության գրպանում են լինելու եւ իրենք (դե, իհարկե, ոչ թե իրենք, այլ «ժողովուրդը»՝ ի դեմս իրենց) վրեժ կլուծեն նախկին իշխանավորներից:

Արժանի՞ են իշխանավորները նման վերաբերմունքի: Ըստ երեւույթին, այո: Բայց խոսքը տվյալ դեպքում քաղաքական պայքարի «մեթոդաբանության» մասին է: Այն ունի, իհարկե, իր ուժեղ կողմերը: Նախ՝ դա բնակիչների մեծամասնությանը դուր է գալիս՝ հեսա հարուստների դղյակները կքանդվեն ու սալիկ առ սալիկ կբաժանվեն ժողովրդին, ամեն մի սալիկով հնարավոր է մի երկու շաբաթ ապրել: Երկրորդ՝ այդ սպառնալիքներից ռեժիմը, այսպես ասած, «մշտական խուճապի մեջ է»՝ «վայ, որ սրանք գան, էս ի՞նչ են գլխներիս բերելու»: Բայց դա ունի նաեւ իր հակառակ կողմը: Իշխանությունը կորցնելու խոստացվող «սարսափելի հեռանկարները» ստիպում են նույն «ռեժիմին» բոլոր վճռական պահերին կոնսոլիդացնելու իր ուժերը եւ ամեն հնարավոր ու անհնարին միջոցների դիմելու՝ իշխանությունը պահպանելու համար:

Ես առաջարկում եմ, նաեւ զուտ պրագմատիկ նկատառումներով, փոխել քաղաքական փիլիսոփայությունը. ամեն րոպե չասել՝ «դու հանցագործ ես, հլը տես, քո հալն ինչ է լինելու», իջեցնել ագրեսիվության մակարդակը: Ցանկացած հարձակում ենթադրում է համարժեք պաշտպանություն՝ համարյա ֆիզիկայի օրենք է: Հարձակում-պաշտպանություն սխեման գործում է այն պարագայում, երբ մարդիկ բաժանված են, իրենց չեն գիտակցում որպես մեկ «օրգանիզմի» մաս: Եթե դու մեկ օրգանիզմ ես, ապա մտածում ես քո առողջության մասին՝ ինչ պետք է անել, որպեսզի օրգանիզմն առողջանա, ու դա ձեռնտու լինի նրա բոլոր մասերին: Երբեմն արժե խոսել նաեւ նման բաների մասին:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Նույն տեքստը գրում եք։
    դուք ինքներդ լռվել եք պարոն Աբրահամյան իննսոունականներյմծ բայց մյուսներին շարունակ խորհուրդ եք տալիսա առաջ նայել։
    իդեպ արձակուրդում չեք՞

  2. Samvel Jeshmaridian, PhD says:

    Dear Dr. Abrahamyan, I truly like You as as personality. Please, stop writing and copy-pasting false and cheap things. I might tell Your granters not to give You money anymore. A few times I sent to Your system, “Cheburashka and Ashotyan syktyrsyon” and You didn’t publish. Do NOT forget that You are a Son of an Academician.

    • Հարգելի պրն Ջշմարիտյան: Նախ նշենք, որ «Առավոտը» տեւական շրջան է գործում է առանց որեւէ դրամաշնորհային միջոցի:
      Երկրորդ՝ մենք չենք հրապարակում վիրավորանքներ, ում դեմ էլ դրանք ուղղված լինեն:

  3. Տիգրան says:

    Նույն Վազգեն Մանուկյանը 1990-ին հայտարարում էր, որ իրենք (ՀՀՇ-ն) կուլակաթափություն չեն անելու: Թե ո՞վ էր իրեն ստիպում նման բան ասել, չգիտեմ: Բայց դա բերեց լիակատար անպատժելիության ու արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Էլի չանեիր, բայց ինչո՞ւ հայտարարեցիր: Ա՛յ հենց դրանով սանձարձակության հիմքը դրեցիր: Եթե հավատանք պ-ն Աբրահամյանին, դրանից մի քանի տարի անց լրիվ հակառակ բանն է ասել: Տեսնես ինչո՞ւ:
    Բայց դե ո՛չ սրանով, ո՛չ էլ մյուսով, ոչինչ չի փոխվում: Պ-ն Աբրահամյանը գրում է, մենք էլ ավելացնում: Զբաղվում ենք էլի……

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31