«Լավ է, որ առաջին նախագահը որոշել է ակտիվ քաղաքականություն դուրս գալ: Ինչպես բոլոր քաղաքացիները, այնպես էլ առաջին նախագահը, նաեւ իբրեւ ՀՀ առաջին սահմանադրական հանրաքվե անցկացրած եւ առաջին Սահմանադրությունն ընդունած մարդ, շատ լավ կլինի, որ մասնակցի ու իր բարի խորհուրդներով աջակցի, որպեսզի այն բարեփոխումները, որոնք մեր ժողովրդին են պետք, ավելի լավ որակով ընդունվեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, հուլիսին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բավական կոշտ էր խոսել սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ եւ ասել, որ աշնանն ինքը կրկին հրապարակ է հանելու հանրությանն` ընդդեմ այս գործընթացի: Դիտարկմանը, առաջին նախագահը մտադիր է սահմանադրական բարեփոխումների գործընթացը իշխանափոխության գործընթացի վերածել, իշխող կուսակցության պատգամավորը հակադարձեց. «Հասկանում եմ, ճիշտ տարբերակ է, եթե գործընթացները զարգանալու են բացառապես սահմանադրական եղանակով»:
«Առավոտ» օրաթերթ
21.08..2015
Լավ կլինի դու քո հնագույն մասնագիտությամբ զբաղվես, քան Առաջին նախագահին ,,խորհուրդ,, տաս…..:)))
I will support Hayoc Congress if LTP promises that after the Victory all the criminals including Aghvan Hovsepyan will go to jail.