Երեկ Սեն-Կանտեն քաղաքում ավարտվեց տղամարդկանց շախմատի Ֆրանսիայի 90-րդ առաջնությունը:
Նախավերջին տուրից հետո մեր հայրենակից, գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը եւ Քրիստիան Բաուերը 7,0-ական միավորով գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: Թե նրանցից ո՞վ կնվաճեր չեմպիոնի կոչումը, որոշվելու էր եզրափակիչ տուրում, որտեղ Բաուերը սպիտակներով խաղում էր գրոսմայստեր Սեբաստիեն Մազեի, իսկ Ղարամյանը սեւերով՝ Ֆրանսիայի ուժեղագույն շախմատիստներից գրոսմայստեր Էտյեն Բակրոյի հետ: Երկու պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Բաուերն ու Ղարամյանը վաստակեցին 7,5-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով հայ շախմատիստը արժանացավ Ֆրանսիայի փոխչեմպիոնի տիտղոսին: Էտյեն Բակրոն 7,0 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.08..2015