Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ Լաս Վեգասում՝ Մադամ Տյուսոյի թանգարանի ղեկավարությունը ստիպված է եղել հսկողության տակ առնել ամերիկացի ռեփեր եւ դերասանուհի Նիքի Մինաժի մոմե արձանը: Թանգարանը ստիպված է եղել այդ քայլին դիմել այն պատճառով, որ որոշ այցելուներ անպարկեշտ դիրքով լուսանկարվել են մոմե Նիքիի հետ, որը չորեքթաթ է, ինչպես իր հայտնի Anaconda տեսահոլովակում: Բայց պատմությունը դրանով չի ավարտվել, սոցցանցերում սկսել են «պտտվել» թանգարանի այցելուների՝ Նիքիի հետ ինտիմ լուսանկարները:
Ինչ վերաբերում է ոչ թե մոմե, այլ իրական երգչուհուն, նրա տաղանդը նկատել է ռեփեր Լիլ Ուեյնը։ Այժմ Նիքի Մինաժը համարվում է աշխարհի ամենահարուստ կին- ռեփերը։ Նա մի քանի անգամ արժանացել է Գրեմմիի եւ երաժշտության ոլորտի այլ հեղինակավոր մրցանակների, մասնավորապես BET Awards-ի հնգակի մրցանակակիրն է:
«Առավոտ» օրաթերթ
21.08..2015