Լրահոս
Օրվա լրահոսը

Կարտոֆիլով խնամեք ձեռքերն ու ոտքերը

Օգոստոս 22,2015 11:30

Կարտոֆիլն ամենատարբեր տեսակներով օգտագործում են ոտքերի եւ ձեռքերի խնամքի մեջ: Նույնիսկ այն ջուրը, որի մեջ կարտոֆիլը խաշվել է, մաքրող եւ փափկեցնող ազդեցություն է ունենում մաշկի վրա: Կարմրած եւ թեփոտվող մաշկով ձեռքերը բուժելիս խորհուրդ է տրվում կոմպրեսներ անել խաշած եւ լավ տրորած տաք կարտոֆիլով: Ձեռքի վրա փաթաթում են բամբակե կտոր եւ կոմպրեսը պահում են այնքան, մինչեւ կարտոֆիլի զանգվածը սառչի:

Իսկ կրունկների ճաքերից ազատվելու համար առաջարկվում է մանր քերիչով անցկացրած հում կարտոֆիլը: Կարտոֆիլի քերուքը լցնել կտորի վրա եւ դնել կրունկին՝ վրայից հագնել կամ փաթաթել պոլիէթիլենային տոպրակ եւ պահել կես ժամ: Ապա մաշկը սրբել չոր կտորով եւ քսել ձիթապտղի յուղ:

Սովորաբար ճաքերը անցնում են 10-12 անգամից, իսկ կրունկները դառնում են փափուկ եւ նուրբ՝ անցնում են նաեւ կոշտուկները:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31