Օգոստոսի 21-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազզային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:
Արիտունցներին ողջունեց ՀՀ Ազզային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով. «Սիրելի՛ երիտասարդներ, այսօր այստեղ թևածում է հայոց հավերժական ոգին շնորհիվ ձեզ: Հայաստանում գտնվելու օրերին դուք հաղորդակից դարձաք հայկական ավանդույթներին, արժեքներին: Ցանկանում եմ, որ շատ հաճախ գաք Հայաստան, կապեք ձեր ապագան Հայրենիքի հետ: Դուք այն սերունդն եք, որ պետք է ավելի ուժեղացնեք մեր Հայաստան աշխարհը: Դուք եք այս երկրի տերերը, և դուք պետք է առավել ուժեղացնեք մեր Հայաստան աշխարհը: Սիրե՛ք ձեր երկիրը և միասնակա՛ն եղեք: Ցանկանում եմ, որ առավել հաճախ գաք Հայաստան, չմոռանաք ձեր մայրենի լեզուն և լավ ճանաչեք հայկական հարուստ մշակույթն ու պատմությունը: Բարո՛ վ էիք եկել Հայրենիք: ¦:
Այնուհետև արիտունցիները հանդես եկան ազգային երգի ու պարի գեղեցիկ կատարումներով: Իրենց ելույթներով մասնակիցներին ողջունեցին երգահան, երաժիշտ Էդուարդ Զորիկյանը, մեներգչուհի Աննա Խանչալյանը, Գեղարքունիքի մարզի Ալաշկերտ ազգային երգի -պարի համույթը:
Ծրագիրն ավարտվեց ավանդույթ դարձած հրաժեշտի խարույկի գեղեցիկ արարողությամբ:
Կարդացեք նաև
Նշենք, որ ծրագրի յոթերորդ փուլին մասնակցում էր 107 երիտասարդ 13 երկրից՝ Բելգիայից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից, Քուվեյթից, Իսրայելից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից:
ՀՀ Սփյուռքի նախարարություն