Իջեւան քաղաքի բնակիչ,1959թ. ծնված Աշոտ Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունիսի 15-ի ժամը 11-ի սահմաններում Իջեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող իր տանը ծեծի է ենթարկել կնոջը, պատճառելով ֆիզիկական ցավ: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացել է այսօր՝ օգոստոսի 21-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ