Ռուսաստանի Ռոսսելխոնադզորը Սոչիի օդանավակայանում 200 կիլոգրամ թառափ է առգրավվել: Ձուկը ներմուծվել էր Հայաստանից՝ «Արարատ իշխան» ՍՊԸ-ի կողմից: Առգրավված ձուկն այրել են: Այս տեղեկությունը հաղորդել է «Rusarminfo»-ն:
Ռոսսելխոնադզորի աշխատակից Ադիգեա Վիկտորյա Կոկոսյանն այս առնչությամբ ասել է, որ թառափի առգրավման պատճառն այն է, որ հայկական կազմակերպությունը չի ունեցել Ռուսաստանի տարածք ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ բացակայել է Ռոսսելխոնադզորի ձեռնարկատերերի ցանկից:
Հաղորդվում է, որ ներկրող կազմակերպության ներկայացուցիչն է խնդրել, որպեսզի ձուկը այրվի: Նա տեղում այրելը որպես ոչնչացման միջոց ընտրել է այն պատճառով, որ միակ վերամշակման վայրը գտնվում է շատ հեռու՝ Սոչիում եւ իմաստ չունի թառափները տանել այնտեղ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ