Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ նոր Սահմանադրությամբ պաշտպանության և անվտանգության խնդիրները երաշխավորված են: Հարցին, մասնավորապես, մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ նախարարը դեմ է սահմանադրական բարեփոխումներին հենց այս խնդիրներից ելնելով, պարոն Օհանյանը պատասխանեց. «Մենք մասնակցում ենք տարբեր քննարկումների, փոխլրացումներ, խմբագրական լրամշակումներ ենք անում: Այսօր պաշտպանության և անվտանգության խնդիրները նոր սահմանադրական բարեփոխումների շրջանակներում երաշխավորված են: Բանակը միակ այն կառույցներից է, որտեղ կառավարման այնպիսի մակարդակ կա ձևավորված ու համակարգ, որ չի կարող փլուզվել, ընդհակառակը, նոր կառավարման համակարգով ավելի ամուր է լինելու»:
Մտահոգությանը՝ լուրեր կան տարածված, որ Ադրբեջանում ռուսական ռազմակայան է կառուցվում, պարոն Օհանյանը պատասխանեց. «Այդ տվյալներն արդեն հերքվել են: Մեր ունեցած տվյալներով՝ նման երևույթ չկա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ