Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Չեմ կարծում, թե Մարզահամերգայինը թևեր կառնի ու կթռչի Հայաստանից»

Օգոստոս 21,2015 21:02

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մարզահամերգային համալիրի վաճառքին առանձնապես մտահոգությամբ չի նայում: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե 2015» հավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում նախարարը շտապեց հանգստացնել. «Մարզահամերգային համալիրը պահպանելու է իր անունը՝ Կարեն Դեմիրճյանի անվան, գործունեության հիմնական ուղղությունը և պատմամշակութային, ժամանցային միջոցառումներ է իրականացնելու, որից մենք բոլորս ենք օգտվելու: Սեփականատիրոջ կողմից լուրջ ներդրումներ է կատարվելու համալիրի զարգացման ուղղությամբ: Միջոցառումները և նաև սեփականատիրոջ գործունեությունն այնպիսի վերահսկողության տակ են գտնվում, որ ընթացքում էլ մենք հնարավորություն ենք ունենալու հետևելու»:

Պարոն Օհանյանը որպես Մարզահամերգայինի վաճառքի հիմնավորում նշեց, թե իրենք շփվում են շատ երկրների հետ, տարբեր շինություններ են այցելում ու տեսնում, ուստի ուզում են, որ մեր մարզահամերգային համալիրն էլ պատշաճ տեսքի ու պայմանների բերվի:

Հարցին՝ վտանգավոր չէ՞, որ այն մասնավորին է տրվում, պարոն Օհանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե վտանգավոր է: Մարզահամերգային համալիրը գտնվում է ՀՀ-ում և չեմ կարծում, թե այն թևեր կառնի ու կթռչի Հայաստանից»:

Այնուհետև հավելեց, թե ՀՀ կառավարության որոշման մեջ նշված է, որ համալիրը նաև զարգացվելու է մշակութային, ժամանցային, ռեստորանային համակարգերով, որոնք լինելու են ոչ թե համալիրի ներսում, այլ համալիրից դուրս:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31