Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստները 15 րոպեից կազատվեն

Օգոստոս 21,2015 20:15

«Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»,- Հանրապետության հրապարակում, անդրադառնալով ոստիկանության գործողություններին, ասաց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքերով՝ 30 րոպեների ընթացքում տեղի ունեցածն անկախությունից ի վեր տեղի ունեցող գործընթացներ են: Նա նշեց, որ նախաձեռնության անդամները կշարունակեն դիմել քաղաքացիական անհնազանդության՝ մինչեւ իրենց գաղափարակից ընկերները ազատ չարձակվեն:

Նախաձեռնության անդամները շարժվեցին դեպի Սարգսյան-Ամիրյան փողոցների խաչմերուկ եւ նստեցին հետիոտնային անցումի վրա: Ոստիկանները ազատեցին անցումը՝ բռնելով ակտիվիստներից ձեռքերից եւ ոտքերից:

Դավիթ Սանասարյանը նախաձեռնության մի քանի անդամների հետ շարժվեց դեպի հաջորդ հետիոտնային անցումը: Այնտեղ նրան հանդիպեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա Դավիթ Սանասարյանին ասաց, որ նախաձեռնության անդամների գործողություններն անօրինական են:

Ակտիվիստները հետաքրքրվեցին, թե արդյոք պատժվելու է այն ոստիկանը, որը հարվածել եւ հայհոյել էր տարեց տղամարդուն: Օսիպյանը խոստացավ, որ ոստիկանն անպայման պատասխանատվության է ենթարկվելու:

Դավիթ Սանասարյանն Օսիպյանից խնդրեց ազատ արձակել իր գաղափարակից ընկերներին: Օսիպյանն որոշ ժամանակ հետո պատասխանեց, որ բերման ենթարկված ակտիվիստները 15 րոպեից ազատ կարձակվեն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31