Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում. (Տեսանյութ)

Օգոստոս 21,2015 19:40

«Ոտքի Հայաստան» նախաձեռությունը օգոստոսի 21-ին հանրահավաք էր հրավիրել: Ինչպես տեղեկացրել էինք, մինչեւ հանրահավաքի սկսվելը ոստիկանները բերման էին ենթարկել Անդրիաս Ղուկասյանին եւ նախաձեռնության երկու այլ անդամների:

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք Հանրապետության հրապարակ անվադողեր էին բերել ոչ թե վառելու համար, այլ բեմ պատրաստելու համար:

Նա նշեց, որ հանրահավաք չի լինի: Նախաձեռնության անդամները կդիմեն քաղաքացիական անհնազանդության եւ մի քանի գաղափարակիցների հետ շտապեց դեպի Ամիրյան-Սարգսյան խաչմերուկ եւ նստեց հետիոտնային անցումի վրա:

Ոստիկաններին շտապեցին ազատել անցումը, սակայն ակտիվիստները մի քանի անգամ վերադարձան: Ստեղծվեց լարված իրավիճակ: Ոստիկանները բռնի ուժի դիմեցին եւ նույնիսկ մի ոստիկան հայհոյեց եւ հարվածեց մի տարեց տղամարդու:

MHM98539-copy

MHM98546

Դրանից հետո մի քանի ակտիվիստներ վազեցին դեպի Հանրապետության հրապարակի գորգ եւ նստեցին: Ոստիկանները բերման ենթարկեցին 3-4 ակտիվիստի, այդ թվում՝ նաեւ Դավիթ Հովհաննիսյանին ու այն տղամարդուն, որին ապտակել եւ հայհոյել էր ոստիկանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31