Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախատեսված չէր հրապարակ բերել անվադողեր
«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը օգոստոսի 21-ին հանրահավաք էր հայտարարել Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան միջոցառման էջում հորդորել էր հանրահավաքի մասնակիցներին իրենց հետ մեքենաների անվադողեր բերել հրապարակ:
Սակայն մինչեւ հանրահավաքի սկիզբը ոստիկանները բերման ենթարկեցին Անդրիաս Ղուկասյանին, Անդրանիկ Մարտիրոսյանին եւ Սերգեյ Կյուրեղյանին:
Կարդացեք նաև
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախատեսված չէր հրապարակ բերել անվադողեր եւ բերման են ենթարկել ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար: Նա հավելեց, որ իրենց տեղեկություններով ակտիվիստները պատրաստվում էին անվադողերն այրել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ