Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի դատարանն Արտակ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել

Օգոստոս 21,2015 17:43

Քիչ առաջ Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է հերթական անարդար դատավճիռը:

Դատարանը Արտակ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել: Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 2-ի երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի առանձնատան մոտ հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Իսկ միակ մեղադրյալը՝ Արտակ Բուդաղյանը, մեղադրվում էր Ս. Խաչատրյանի ու նրա հարազատների հասցեին սպանության սպառնալիքներ տալու մեջ։

Hayk-Alumyan

Հայկ Ալումյանն ասաց. «Մենք դժգոհ ենք դատավճռից եւ բողոքարկելու ենք այն Վերաքննիչ դատարանում»:

Առայժմ դատարանը հրապարակել է միայն եզրափակիչ մասը, Հայկ Ալումյանն ասաց, որ ամբողջությամբ դատավճռին ծանոթանալուց հետո կդիմեն Վերաքննիչ:

Հիշեցնենք, որ երեկ Հայկ Ալումյանը մեր հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեք դատարանից, ասել էր, որ դատարանն արդար կլիներ այն դեպքում, եթե Արտակ Բուդաղյանը արդարացվեր, իսկ Տիգրան Խաչատրյանը եւ Զարզանդ Նիկողոսյանը քրեական պատասխանատվության ենթարկվեին՝ սպանության եւ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ նախկինում 3 անգամ պաշտոնապե՛ս դատված լիսկան ՄԱՐԶՊԵՏ է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31