Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել սնանկության գործերով կառավարիչների որակավորման ստուգումը:
Ներկայացված փաստաթղթերի հիման վրա որակավորման ստուգմանը մասնակցելու իրավունք ստացած 34 դիմորդներից քննությանը ներկա են եղել 31-ը:
Որակավորման ստուգումն անցկացվել է 2 փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստային հարցաշարերը կազմվել են համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ` նախապես հրապարակված 500 հարցից 100 հարց ընտրելու միջոցով: Մրցութային հանձնաժողովի քարտուղարի կողմից մասնակիցներին թեստային առաջադրանքի կարգի ներկայացումից և թեստերի բաժանումից հետո նրանց տրվել է 150 րոպե ժամանակ թեստային առաջադրանքի լրացման համար: Կարգի համաձայն, հարցերից 90-ին ճիշտ պատասխանած մասնակիցներն անցնում են ստուգման հարցազրույցի փուլ: Հարցազրույցը մասնակիցների համար անցկացվել է համակարգչից պատահական ընտրությամբ ձևավորած հարցատոմսերով: Յուրաքանչյուր մասնակցին տրված հարցատոմսում պարունակվում է 4 հարց, իսկ հարցատոմսը մասնակիցներից յուրաքանչյուրի համար համակարգչից ձևավորվում է իր իսկ ներկայությամբ:
Որակավորման ստուգման երկու փուլի անցկացումից հետո մրցույթին մասնակցած 31 անձանցից որակավորվել է 18-ը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն