Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, մարդուն առևանգելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Ստացված նյութերի լրացուցիչ նախապատրաստմամբ պարզվել է, որ առկա են հատուկ ծառայություն իրականացնող մի շարք պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և այդպիսով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու՝ ենթադրաբար կատարված հանցագործությունների հատկանիշներ:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն