Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard վճարային համակարգի հետ միասին խրախուսում է իր աշխատակիցներին

Օգոստոս 21,2015 17:10

Գնահատելով բանկային քարտերի վաճառքի ոլորտում մասնագիտացված աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը, նախաձեռնողականությունը, նպատակասլացությունն ու ստեղծագործական մոտեցումը գործին` ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացնում է հերթական խրախուսական ծրագիրը Cirrus/Maestro, MasterCard Standart և MasterCard Gold քարտերի վաճառքի մասով:

Խրախուսական ծրագրի առաջին փուլի շրջանակում բանկի բոլոր աշխատակիցները, ովքեր իրականացրել են MasterCard քարտերի վաճառք, ստացել են բոնուսային պարգևատրում, իսկ 20 աշխատակիցներ, ովքեր 2015թ. մայիսի 1-ից հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում ցուցաբերել են քարտերի վաճառքի լավագույն արդյունք, մասնակցել են իրենց ընտրությամբ եվրոպական ցանկացած քաղաք մեկնելու երկու անձի համար տուրիստական ուղեգրի խաղարկությանը: Մրցանակը շահել է բանկի «Ամասիա» մասնաճյուղի` հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ Անի Հարությունյանը: Բացի այդ, ծրագրի շրջանակում առավելագույն ակտիվություն ցուցաբերած 5 աշխատակիցներ բանկի ղեկավարության կողմից ստացան պատվոգրեր:

Խրախուսական ծրագրի իրականացման արդյունքներում Cirrus/Maestro, MasterCard Standart և MasterCardGold քարտերի վաճառքն ավելացել է 40%-ով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ Գլխավոր տնօրեն- Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ աշխատում է իր աշխատակիցներին խրախուսելու ուղղությամբ և ստեղծում նրանց համար մասնագիտական հմտությունների զարգացման լրացուցիչ հնարավորություններ: Մենք վստահ ենք, որ բանկի կայուն զարգացումը պայմանավորված է ստեղծագործական ներուժով, խթանի առկայությամբ և մարդու ձգտումով` կատարելագործելու իր մասնագիտական որակները: Շնորհակալ եմ գործընկերներիս նվիրվածության համար և մաղթում եմ հաջողություն նոր նպատակների հասնելու ճանապարհին»:

Ծրագրի երկրորդ փուլն իրականացվում է 2015թ. օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը:

 

Լրացուցիչ տեղեկություն

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49 (ներք. 34 14)
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31