Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Աղուզումցյան. «Հասարակության համար այդքան էլ մեծ նշանակություն չունեն սահմանադրական բարեփոխումները» (Տեսանյութ)

Օգոստոս 21,2015 16:25

«Սահմանադրական բարեփոխությունները միակ ձեւը չի եւ միակ ելքը չի, որը բարեկեցություն կստեղծի»,- օգոստոսի 21-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը:

Ըստ նրա՝ որոշիչը մարդն է իր հատկություններով, իր կարողություններով եւ իր գիտելիքներով. «Այդ առումով ես կառավարման համակարգի դերն ավելի եմ բարձրացնում, քան փոփոխություններինը: Փոփոխությունները քաղաքական որոշումներ են, պետական որոշումներ են, բայց միայն դրանք չեն ապահովում բարեկեցությունը արդյունավետությունը մեր գործունեության, կյանքի: Այդ առումով՝ ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի ոչ թե ամեն ինչ ուղղել դեպի բարեփոխումները, այլ պետք է հասկանալ, թե ինչի՞ համար են արվում այդ բարեփոխումը, ո՞ւմ ձեռքերով է արվելու այդ բարեփոխումը, ինչ մասնագետներ են կատարելու, այ սա է կարեւոր, ըստ իս: Այդ առումով ավելի մեծ ուշադրություն կդարձնեի կառավարման համակարգի եւ կառավարիչների հոգեբանական խնդիրների վրա, ոչ թե բարեփոխումների»:

Ռուբեն Աղուզումցյանի կարծիքով՝ հասարակության համար այդքան էլ մեծ նշանակություն չունեն սահմանադրական բարեփոխումները. «Որովհետեւ չի երեւում մարդուն՝ ինձ, ձեզ ուղղված այդ փոփոխությունների ուղղվածությունը: Այդ փոփոխությունները հիմա հիմնականում կրում են լոզունգային բնույթ: Կարող է՝ շատ կարեւոր փոփոխություններ են, բայց մենք ձեզ հետ պետք է գիտակցենք, զգանք, դա իրոք կլինի՞ մեզ համար փոփոխություն դրական իմաստով, թե՞ ոչ: Այ այդ մասը ապահովված չէ, ըստ իս: Խոսքերը միայն տեսական, վերացական, քաղաքական դաշտի մասին են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31