Այսօր Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականը մեկնել է Աստանա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որտեղ մեդալներից բացի խաղարկվում են նաեւ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ:
Մարզիչներ Տիգրան Բաբայանն ու Կարեն Սիմոնյանը հավաքականի կազմում Ղազախստանի մայրաքաղաք տարել են Հովհաննես Դավթյանին՝ 60 կգ, Արսեն Ղազարյանին՝ 66, Անդրանիկ Չափարյանին եւ Ռաֆայել Դավթյանին, երկուսն էլ՝ 81: Կանանց առաջնությանը մասնակցելու է 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը:
Հայաստանի պատվիրակության ղեկավարը ՀՁՖ նախագահ Վարդան Ոսկանյանն է: Նա Աստանայում մասնակցելու է Միջազգային ու Եվրոպական ֆեդերացիաների ամենամյա համաժողովներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ pinterest.com-ի