Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Շարմազանով ջան, դու ո՞վ ես» (Տեսանյութ)

Օգոստոս 21,2015 16:05

«Ծնկի ծերին նստել են այս փաստաթուղթը գրել են, հինգ րոպե ժամանակ չի եղել, որ թուղթ ու գրիչ լինի, սեղան լինի, որ նստեն փաստաթուղթ կազմեն»,- օգոստոսի 21-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին», ասաց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Համալիրի ճարտարապետական լուծումները գոհարներ են, լսե՛ք, կախարդական գորգի թեմաներով, որը յուրաքանչյուր ծնող ցանկանում է վայելել իր երեխաների հետ եւ դարձնել երկար տարիների հիշողություններ: Խնդում եք, լաց լինելու բան է: Մեր կառավարումը նաեւ կապ կհաստատի միջազգային երաժշտական համերգ կազմակերպող ընկերությունների հետ, ինչպիսիք են Sony records եւ այլն, եւ դրա հետ միաժամանակ համերգային կենտրոնները պետք է ամրագրվեն միջազգային գերաստղերի հետ: Բառացի եմ կարդում: Մենք համոզված ենք, որ մոտ 1 մլն այցելու կլինի Հայաստան եւ ամենակարեւորը՝ համալիրը կապահովի ընտանիքների այցելություն Հայաստան, լա՞վ է: Սա կառավարությունով անցած փաստաթուղթն է, եւ Հայաստանի պատմական-մշակութային արժեք հանդիսացող Մարզահամերգային համալիրը վաճառվել է այս ծրագրով: Ո՞ւմ է վաճառվել, ինչքա՞ն են ատկատ արել, այս ի՞նչ խայտառակ գործարք էր 20 օրվա ընթացքում, ո՞վ է այդ կազմակերպությունը»,- ասաց նա:

Արամ Մանուկյանի կարծիքով՝ ծրագիրը փնթիության եւ անշնորհքության գագաթ է. «Կարելի է դասագրքերում մտցնել, թե պետությունը ինչպես չի կարող վերաբերվել, ինչ չի կարող անել: Մեր կառավարությունը ամեն օր ինչ չանելու ռեկորդներ է խփում, թե ինչ չի կարելի անել»:

Անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե Մարզահամերգային համալիրում խաղատուն չի լինելու ասաց. «Ախր դու ո՞վ ես, որ ասում ես խաղատուն չի լինելու համալիրում: Այս կառույցի ծրագիրը կարդացի, լավ է, վատ է, սա ծրագիր է, որը հաստատվել է կառավարությունում: Կառավարությունը կարող է ասել ելնելով ժողովրդի, կուսակցությունների մեջ քննարկումներից, դիմել են գնորդին այս կետը հանելու, Շարմազանով ջան, դու ո՞վ ես: Այսինքն՝ դու գիտես՝ ո՞վ է, թե դու գնացել հետը խոսել ես, որ ինքն այդ խաղատան մասը հանել է: Սա խայտառակություն է: Մենք հասել ենք միակուսակցական երկրի կառավարման համակարգին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31