Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.2%

Օգոստոս 21,2015 15:12

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2015թ. օգոստոսի 20-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն 2015 թվականի հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 4.2%: Միաժամանակ, հուլիս ամսվա ՏԱՑ-ը հունիս ամսվա նկատմամբ կազմել է 9.2%, իսկ հուլիսը նախորդ տարվա հուլիսի նկատմամբ` 4.0%:

grafik

 

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առևտրի շրջանառության, որը կրճատվել է 4.7%-ով` հունվար-հունիսի 5.1% դիմաց (առևտրի շրջանառության մեջ մտնում են մանրածախ և մեծածախ առևտուրը և ավտոմեքենաների առևտուրը): Ծառայությունների աճը կազմել է 2.4%, գյուղատնտեսության աճը` 14.8% և շինարարության աճը` 0.4%:

Առևտրի շրջանառության ցուցանիշի նվազումը հունվար-հուլիսին որոշակի դանդաղել է: Այն արդյունք է հիմնականում խանութների միջոցով իրականացվող առևտրի ծավալների ամսական կտրվածքով աճի: Մասնավորապես 2015թ. հունիս ամսին մայիս ամսվա նկատմամբ խանութների միջոցով իրականացվող առևտրի ծավալն աճել է 10.4%-ով, իսկ մայիսը ապրիլի նկատմամբ` 6.3%-ով:

 

Առևտրի շրջանառության ծավալի աճը

2015թ. 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, աճողական, %

 

grafik2

 

Ներքին առևտրի ցուցանիշի նվազումը շարունակում է հիմնականում պայմանավորված մնալ առաջին հերթին արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ, որը 2015թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 28.4%-ով: Ընդ որում, միջին ամսական անվանական աշխատավարձի աճին զուգահեռ նկատելի է ամսական կտրվածքով տրանսֆերտների ծավալների նվազման դանդաղում:

grafik 3

 

Արդյունաբերության աճը հունվար-հուլիսին կազմել է 4.1%: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկների` արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսն առանց էներգետիկայի հունվար-հուլիսին կազմել է 107.2%:

Տարեսկզբից սկսած արդյունաբերության աճը դրական միտում ունի (արդյունաբերության ըստ գործունեության տեսակների 2015թ. հունվար-հուլիսի ցուցանիշները ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կհրապարակվեն օգոստոսի 31-ին, որի հիման վրա կտրվեն լրացուցիչ մեկնաբանություններ):

 

Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը

2015թ. 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, %

 

grafik 4

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն աճ է գրանցվել և հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման, և մշակող արդյունաբերության ճյուղերում, համապատասխանաբար` 17.7% և 2.3%: Մշակող արդյունաբերությունում թողարկման աճ (անվանական աճ) է գրանցվել սարքաշինության ենթաճյուղում. աճի տեմպը կազմել է 136.1%, քիմիայի և դեղագործական արդյունաբերությունում` 114.0%, թեթև արդյունաբերությունում` 111.1%, սննդի արդյունաբերությունում` 104.1%, մետալուրգիայում` 102.7%: Վերը նշված ճյուղերի կողմից թողարկվող արտադրանքի ծավալը կազմում է մոնիտորինգում ընդգրկված մշակող արդյունաբերության կազմակերպությունների կողմից արտադրանքի թողարկման 95.3%-ը: Արտահանման աճ է գրանցվել հանքագործական արդյունաբերության և բացահանքերի ճյուղում. աճի տեմպը կազմել է 143.0%, մշակող արդյունաբերության ենթաճյուղերից քիմիա և դեղագործական ենթաճյուղում` 109.5%, սննդի արտադրությունում` 107.6% և փայտամշակում ենթաճյուղում` 108.9%:

Ընդ որում, հանքագործական արդյունաբերության և բացահանքների շահագործում ճյուղում արտահանման ծավալների աճը գրանցվել է ճյուղի հիմնական արտադրատեսակների (պղնձի և մոլիբդենի) 2015թ. 2014թ. համեմատությամբ համաշխարհային գների էական նվազման պայմաններում:

 

grafik 5

 

Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 24.0%-ով, արտահանումը` 4.4%-ով, իսկ ներմուծումը` -30.7%-ով: Նշված աճերը համեմատական չեն նախորդ ամիսների աճողական ցուցանիշների հետ, քանի որ 2015թ. հուլիսի արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, որոնք հետագայում ենթակա են ճշգրտման:

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31