Այսօր՝ օգոստոսի 21-ին, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն այցելեց Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց ծանոթանալու համակարգչային դասարանի կահավորման և համապատասխան սարքավորումներով հագեցման աշխատանքների ընթացքին: Մեկ ամիս առաջ լինելով հարազատ կրթօջախում, թիվ 1 դպրոցի 1979-1980 ուս. տարվա շրջանավարտ, այժմ մոսկվաբնակ գործարար Հակոբ Աշոտի Հովսեփյանը խոստացել էր օգնել դպրոցին՝ կահավորելու նոր համակարգչային դասարանը: Այժմ դասարանն արդեն լիովին պատրաստ է ծառայելու աշակերտների ուսումնառության համար: Բարերարը կրթօջախին նվիրել է համապատասխան գույքը, 12 ժամանակակից համակարգիչ, մեկական տեսացրիչ/проектор/, նոութբուք և պլանշետ:
Համակարգչային դասարանի պատասխանատու Մարզպետ Թիրաբյանը խիստ կարևորեց նման դասարան ունենալու հանգամանքը դասավանդումն արդյունավետ կազմակերպելու գործընթացում և նշեց, որ սա մեծ նվեր էր թե աշակերտների ,և թե ուսուցիչների համար: Դպրոցի տնօրեն Աշոտ Փաշինյանը հայտնեց, որ Հակոբ Հովսեփյանի դպրոց կատարած այցից ընդամենը մեկ ամիս անց իրենք ունեն այսպիսի ժամանակակից համակարգչային դասարան, ինչի համար շնորհակալություն հայտնեց բարերարին անձամբ իր, ինչպես նաև աշակերտների և ուսուցիչների անունից:
Տավուշի մարզպետարան