Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի հոր տան պատուհանները ջարդված են մնում

Օգոստոս 21,2015 12:26

Իջեւանի բնակիչները մեզ դժգոհել են, որ քաղաքի կենտրոնական` Շատրվանների հրապարակի հարեւանությամբ գտնվող, Աբովյան 10 հասցեում գտնվող բնակարանի արտաքին տեսքը հարիր չէ մարզկենտրոնին: Այդ բնակարանը պատկանում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հորը:

Իջեւանցիներն ասացին, որ Հովհաննես Հովսեփյանը Հայաստանում շատ բնակարաններ ունի, սակայն իր հոր բնակարանի պատուհանները չի նորոգում, ապակիները տարիներ շարունակ ջարդված են: Հարեւանններն ասացին, որ այդ տանը 20-25 տարի ոչ ոք չի բնակվում: Հարցրինք՝ բնակարանը չե՞ն վաճառում կամ վարձով բնակության տալիս:

«Նրանք դրա կարիքը չունեն»՝ ասացին հարեւանները:

Շուրջ մեկ տարի առաջ գրավոր հարցումով դիմել ենք ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հ.Հովսեփյանին, հարցնելով, թե ինչո՞ւ չեն նորոգվում իր հորը պատկանող բնակարանի պատուհանները: Ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր գրության, հայտնում եմ, որ Իջևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող 3 սենյականոց բնակարանը պատկանել է Հովհաննես Հովսեփյանի հորը՝ Աշոտ Հովսեփյանին, որը ժառանգաբար փոխանցվել է մորը՝ Օֆելյա Աշուղյանին: Ինչ վերաբերում է բնակարանի արտաքին ոչ պատշաճ տեսքին, ապա այն նորմալ վիճակում է՝ հաշվի առնելով չբնակեցվելու հանգամանքը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31