Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. Անկախության հռչակագիրն անքննելի եւ անքննադատելի է (Տեսանյութ)

Օգոստոս 21,2015 12:03

«Այս փաստաթուղթը, որն ընդունվել է առաջին խորհրդարանի կողմից, ըստ արժանվույն չի մատուցվում սերունդներին»,- օգոստոսի 21-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Անկախության հռչակագրին, ասաց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ փաստաթուղթն անքննելի եւ անքննադատելի է: Սակայն, նաեւ նկատեց, որ փաստաթուղթը վերջին 15 տարիների ընթացքում մոռացության է մատնվել. «Սրա մեջ ներգրված արժեքները ամենեւին իշխանության համար աղոթագիրք չեն, եկեղեցի չեն, իդեալ չեն, ապրելու ուղենիշ չեն, որովհետեւ այս իշխանություններն ապրում են լրիվ ուրիշ արժեքներով, լրիվ ուրիշ աշխարհում: Այս փաստաթուղթն ընդունողները ապրել էին ուրիշ աշխարհում, նրանք լրիվ ուրիշ բարոյական արժեքների տեր էին, լրիվ ուրիշ արժեքների կրողներ էին: Այս փաստաթղթի պատմական արժեքն այնքանով էր, որ այստեղ տասներկու կետերում տեղադրված են շուրջ քառասուն սկզբունքներ, որոնք մեր ժողովրդի երազներն են, ցանկություններն են, իրավական եւ ազգային երազներն են ամբարված, հավաքված կուտակված մի փաստաթղթի մեջ: Եթե այս փաստաթղթին նայեք այսպես՝ հազարավոր տարիներ միլիոնավոր մարդիկ սպասել են այս փաստաթղթին, եւ դա իրականացել է 1990 թվականի օգոստոսի 23-ին, միգուցե այդ ժամանակ ձեզ համար եւ մնացածի համար այդ փաստաթղթի արժեքը մի փոքր կբարձրանա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31