Երկրպագուներին հուզող այն հարցին, թե խմբի նախկին մենակատար Սարգիս Մանուկյանի հեռանալուց հետո արդյոք «Empyray»-ի ներսում կոլապս տեղի չունեցավ, եւ արդյոք կենսափորձ չունեցող, երիտասարդ երգիչ Սուրեն Պողոսովը կարողանում է փոխարինել Սարգիսին, Գիսանե Պալյանը պատասխանեց՝ քանի որ «Empyray»-ը մի ամբողջ ստեղծագործական խումբ է, մեկ հոգու հեռանալը չի կարող կործանել խումբը կամ, հակառակը, չազդել խմբի գործունեության վրա։
«Սարգիսի դերը խմբում շատ մեծ էր, նրա հեռանալուց հետո մի պահ նույնիսկ շոկային վիճակ էր, բայց մենք՝ երաժիշտներս, վստահ էինք, որ խումբը պետք է շարունակի գործել նոր ձեռագրով։ Ուստի փորձեցինք գտնել ոչ թե Սարգիսի տվյալներով մեկին, այլ իրենից տարբերվող երգչի։ Սուրենն ունի ժամանակակից մոտեցումներ, նա լավ է զգում իր ժամանակը։
Ինչ վերաբերում է կենսափորձին, ապա ոչ ոք չգիտի՝ Սարգիս Մանուկյանը 20 տարեկանում ինչպես էր երգում։ Պարզ է, որ երգիչը տարիների ընթացքում է կենսափորձ ձեռք բերում, զարգանում։
Ի դեպ, Սուրենը երաժիշտ չէ, չնայած որ շատ լավ կիթառահար է. նա մասնագիտությամբ փիլիսոփա է, խորը անձնավորություն, այդ հանգամանքն օգնում է լավ աշխատել»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում