Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զեկույց այն թուրքերի մասին, ովքեր 1915թ օգնության ձեռք մեկնեցին հայերին

Օգոստոս 21,2015 11:45

Չուսումնասիրված ասպարեզ, որ դեռ պետք է բացահայտվի

Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամը և Քլարկի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության Սթրասլեր կենտրոնի Գալուստեան/Մուգար ամբիոնը, պրոֆեսոր Թաներ Աքչամի հետ նախաձեռնել են մի մեծ հետազոտություն:

Այս ընդարձակ հետազոտության նպատակը այն թուրքերի և քրդերի մասին տեղեկություններ հավաքելն է, ովքեր օգնության ձեռք են մեկնել Հայոց ցեղասպանության զոհերին:

Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամի հիմնական առաքելությունն է բացահայտել փրկության և համերաշխության մասին չպատմված պատմությունները: Մուսուլման փրկիչների հարցը, ովքեր ամեն ջանք գործադրել են 20-րդ դարի սկզբում հայերին փրկելու համար, չուսումնասիրված ասպարեզ է, որ դեռ պետք է բացահայտվի, նշվում է հիմնադրամի կայքում տեղադրված զեկույցի նախաբանում:

<Մեզ համար մեծ պատիվ է մեր ուժերը միավորել աշխարհահռչակ թուրք պատմաբան և սոցիոլոգ Թաներ Աքչամի հետ, ով ջանք չի խնայել` փորձելով իրար համապատասխանեցնել հայերի և թուրքերի պատմածները, ինչպես նաև Քլարկի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության Սթրասլեր կենտրոնի նրա ամբիոնի հետ:

տեսակ փորձ է գտնելու և մեծարելու այն բազմաթիվ թուրքերին և քրդերին, ովքեր օգնության ձեռք են մեկնել իրենց հայ հարևաններին, մարդկության ամենամութ ժամանակաշրջաններից մեկում: Վալենբերգի հիմնադրամը նույնը անում է Հոլոքոստի հետ կապված: Չարիքի վրա կենտրոնանալու փոխարեն մեր ՀԿ-ն ձգտում է ընդգծել այն կանանց և տղամարդկանց համերաշխության ոգին, ովքեր հաճախ վտանգի են ենթարկել իրենց սեփական կյանքը` մյուսներին փրկելու համար: Սա մեր պարտքն է այդ փրկիչների առջև և ամենից առաջ մեր պարտավորությունը երիտասարդ սերնդի առջև, որը պետք է տեղյակ լինի այս օրինակների մասին:

Այս առնչությամբ իրականացված հետազոտությունը մանրակրկիտ ձևով և ջանասիրաբար իրականացվել է մահմեդական (թուրքական և քրդական) նահանգներում, որտեղ տեղի են ունեցել ամենաշատ սպանությունները և որտեղ պատմությունների մեծ մասը սերնդե սերունդ են փոխանցվել բանավոր կերպով:

Ինչպես խոստացել էինք, ուսումնասիրությունը հիմա արդեն հրատարակված և ներկայացված է հանրության դատին, որպեսզի մասնագետները և հասարակ ընթերցողները կարողանան ծանոթանալ դրան և իրենց կարծիքը հայտնել:

Բարության ճանաչումը մեր առաքելության հիմնասյուներից է, և մենք վստահ ենք, որ այս մանրազնին ուսումնասիրությունը մեզ թույլ կտա նոր անուններ ավելացնել փրկիչների ցանկում:

Էդուարդո Էռնեկյան

Նախագահ

 

Բարուխ Թենեմբաում

Հիմնադիր

 

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամ

https://www.raoulwallenberg.net

 

Զեկույցի ամբողջական տեքստը  կարող եք գտնել այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31