Խորհրդային տարիներից մնացած հսկայական կինոֆոնդը եւ ռեսուրսային բազան այսօր արդեն գրեթե փոշիացվել է, եւ այս ամենի համար մեղավոր են ոչ միայն ընկերության սեփականատերերը, այլեւ կոնկրետ այն պաշտոնյաները, ովքեր ժամանակին հովանավորեցին եւ առաջ տարան այս գործարքը։ Մինչդեռ մասնագետները դեռեւս այն ժամանակ ահազանգում էին, որ նոր սեփականատերը (որն այն ժամանակ նաեւ «Արմենիա TV»-ի սեփականատերն էր) մեր ազգային հարստությունը համարվող մշակութային այս անգին ժառանգությունը ծառայեցնելու է բացառապես սեփական բիզնես շահերին, եւ «Հայֆիլմը» դառնալու է ոչ թե հայկական կինոյի անունը բարձր պահող նոր գլուխգործոցների դարբնոց, այլեւ ընդամենը էժանագին սերիալներ արտադրող բիզնես ինդուստրիա։ Սակայն ամբողջ տասը տարի պահանջվեց, որպեսզի ՀՀ իշխանություններն ի վերջո փորձեն քայլեր ձեռնարկել ի սկզբանե սխալ եւ ձախողակ այս գործարքը չեղյալ անելու ուղղությամբ։
Կհաջողվի դա, արդյոք, պարզ կդառնա առաջիկայում։ Սակայն ոլորտին մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ այս հարցի պատասխանն առավելապես կախված է նրանից, թե որն է Գաֆեսճյաններից եւ Սարգսյանների ընտանիքից «Հայֆիլմը» «վերցնելու»՝ իշխանությունների իրական մոտիվացիան։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում