Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է խստացնել պատասխանատվությունը այն վարորդների համար, ովքեր… «Հայկական ժամանակ»

Օգոստոս 21,2015 11:28

Ցավոք սրտի, հաճախ ենք տեսնում մեքենաների վարորդների, ովքեր մեքենան վարում են այնպես, ինչպես կվարեին «Need for Speed» կամ «GTA» հանրահայտ համակարգչային խաղերում… Այլ կերպ ասած, առանց անվտանգության կամ երթեւեկության որեւէ կանոնի պահպանման։ Բնականաբար, հաճախ մեքենայի նմանօրինակ վարումը ավարտվում է ցայտաղբյուրով։

Ընդ որում, ոչ միշտ է, որ նման կերպ մեքենա վարողները թանկանոց մեքենայով օլիգարխի կամ նախարարի երեխա են… Պատահում են նաեւ շարքային «բեսպրեդելշչիկներ»՝ շարքային մեքենաներով, ովքեր պարզապես ուզում են ցույց տան, թե ինչ լավ տղա են, կամ, ասենք, շտապում են եւ դրա հաշվին աչք են փակում անվտանգության կանոնների վրա։

Սակայն, բնականաբար, ինչպես այլ ոլորտներում, այնպես էլ ճանապարհային երթեւեկությունում, օրենք բռնաբարողների առյուծի բաժինը հենց թանկանոց մեքենաների ղեկին նստած արտոնյալներն են, քանի որ իրենք, անգամ տուգանվելու դեպքում, կարող են հանգիստ այդ տուգանքը մուծել։

Ընդ որում, քանի որ այդ արտոնյալների վարած մեքենաները պինդ ու ապահով են, հաճախ վթարների արդյունքում իրենք շատ ավելի քիչ են տուժում, քան իրենց ճանապարհին ընկած այլ մեքենաներ ու անցորդներ։

Մենք բազմիցս ենք գրել, որ հաճախ արտոնյալ «բեսպրեդելշչիկները» կարողանում են խուսափել պատասխանատվությունից, օրինակ՝ կեղծ համարանիշներ մեքենային դնելու միջոցով կամ ճանապարհային ոստիկանության տեսուչի հետ լեզու գտնելով։

Մեր մշտական ընթերցողին արդեն հայտնի են «բեսպրեդելշիկների» դեմ պայքարի միջազգային փորձը։ Դրա համար պետք է խստացնել պատասխանատվությունը այն վարորդների համար, ովքեր հաճախ են խախտումներ կատարում (ընդհուպ մինչեւ վարորդականից զրկում), ինչպես նաեւ տուգանքների չափերը կապել սոցիալական վիճակի հետ ու հարուստներին նույն արարքի համար տուգանել ավելի շատ, քան աղքատներին (մեխանիզմների մասին էլ արդեն գրել ենք եւ բերել ենք տուգանքի չափը մեքենայի մաքսային արժեքի հետ կապելու օրինակը):           ՚

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31