Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվենք ցնցումների. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 21,2015 11:15

Մեր տնտեսության համար չափազանց բացասական ազդանշաններ են գալիս արտաքին միջավայրից։

Երեկ հերթական անգամ «պայթեց» ղազախական արժույթը՝ տենգեն։ Մեկ օրվա ընթացքում այն արժեզրկվեց մոտ 30 տոկոսով։ Այս իրադարձությունը միջազգային լրահոսում զբաղեցնում էր «առաջին էջը», եւ դա պատահական չէ։ Ղազախստանի տնտեսությունը բավականին ծավալուն է։ Իհարկե, Հայաստանի եւ Ղազախստանի առեւտրային հարաբերությունները այնքան խորը չեն, որ դա անմիջապես ազդեցություն թողնի մեր տնտեսության վրա։ Սակայն երկարատեւ իմաստով ազդեցություն լինելու է, ընդ որում՝ ամենեւին ոչ դրական։ Խնդիրն այն է, որ Ղազախստանը եւ Հայաստանը գտնվում են միեւնույն տնտեսական տարածքում՝ Եվրասիական տնտեսական միությունում։ Այսպես թե այնպես, ԵՏՄ-ի երկրորդ տնտեսության՝ Ղազախստանի ազգային արժույթի փլուզումը անդրադառնալու է ԵՏՄ տարածքի բոլոր երկրների վրա եւ տարբեր դրսեւորումներով՝ հիմնականում անուղղակի, հասնելու է Հայաստան։

Հայաստանի վրա ուղղակի ազդեցություն թողնելու են Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք կարծես դուրս են գալիս վերահսկողությունից։ Նավթը շարունակում է էժանանալ, իր հետեւից տանելով ռուբլու փոխարժեքը։

Երեկ մեկ դոլարի գինը արդեն հատել էր 67 ռուբլու սահմանագիծը։ Ռուսաստանում հայտնի բոլոր անկախ փորձագետները այն կարծիքին են, որ ռուբլու արժեզրկումը շարունակվելու է։

Լավատեսական լուրեր չեն գալիս նաեւ մեր մյուս խոշոր գործընկեր երկրից՝ Չինաստանից։ Այստեղ եւս արժույթի զգալի արժեզրկում տեղի ունեցավ վերջերս, իսկ տնտեսական աճի տեմպերը նկատելիորեն դանդաղել են։ Հայաստանի վրա դա արդեն թողել է մեծ ազդեցություն՝ պղնձի միջազգային գները նվազել են, իսկ պղինձի գինը առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար։ Բացի այդ, Չինաստանը մեր արտաքին առեւտրական խոշոր գործընկերներից է, վերջինիս բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առեւտրի մոտ 10 տոկոսը։ Դրանից ավելի մեծ մասնաբաժին մեր արտաքին առեւտրում ունի մեկ էլ Ռուսաստանը՝ մոտ 24 տոկոս:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31