Հայաստանի ֆուտբոլային ակումբների ղեկավարները, մեկ մարդու նման, զերծ մնացին այս հարցի շուրջ կարծիք հայտնելուց. «Մենք չենք ցանկանում խոսել այդ մասին», «Կարծում ենք՝ սխալ ժամանակ եք ընտրել», ու այսպես շարունակ։
Միայն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը խոսեց. «Եթե Ռուբեն Հայրապետյանը չլիներ, մենք կործանման կգնայինք, մենք ունենք ամենալավ ֆուտբոլի ակադեմիան, եւ առանց նրա մեր ֆուտբոլը կկործանվեր։ Նրա շնորհիվ մեր ֆուտբոլը շատ բաների է հասել»:
Նավոյանը վստահ է, որ «Էյր Արմենիայի» տնօրենի ծեծը շինծու է, եւ չի բացառում, որ Հայրապետյանի գլխին սարքած լինեն։ «Ինքը բարձր մարդ է եւ դժվար նման քայլի դիմեր։
Նույնիսկ մտածում եմ, որ դա փողոցային խոսակցություններ են, միգուցե տղայական խոսակցություն եղել է, ինչո՞ւ եք անպայման վերագրում Հայրապետյանին՝ չեմ հասկանում»:
Կարդացեք նաև
Իսկ շրջանառվող լուրերը, թե Հայրապետյանին ֆեդերացիայի նախագահի պաշտոնից կազատեն, ասաց. «Աստված չանի, ֆուտբոլն ընդհանրապես վարի կգնա, եթե իմանանք, որ նրան փոխարինելու է ինչ-որ մեկը, ում շնորհիվ ֆուտբոլը ծաղկում կապրի, էդ դեպքում՝ գուցե, բայց առանց նրա, իմացեք՝ ֆուտբոլը հաստատ կկործանվի»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում