Օրերս «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը ծեծի էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահների կողմից, այդ առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով։ Մարտիրոսյանը ասաց, որ ինքը դեռ ցուցմունք չի տվել, սակայն քննիչն՛ արդեն զանգահարել եւ հարցաքննության կանչել է։
Նա նաեւ նշեց, որ ամսի 16-ին այդ ծեծի հետեւանքով իր կինը վիժել է՝ կորցնելով երեխային, սակայն որեւէ գինեկոլոգ չի կարողանում գտնել, որ փաստաթուղթ տան, որ դա արհեստական ընդհատում չի եղել, այլ ծեծի հետեւանքով է կորցրել երեխային, քանի որ նրա իրանի հատվածում հարվածներ են եղել։
Իսկ հնարավո՞ր է հանդիպի եւ հաշտություն կնքի Մհեր Սեդրակյանի հետ, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Չէ, ես ի՞նչ հանդիպեմ մեկի հետ, ում ամեն երկրորդ բառը կա՛մ ուշունց ա, կա՛մ սպառնալիք ա, կա՛մ ինչ-որ լրագրողի չան ա պոկում, կա՛մ ինձ ա ծեծի ենթարկում, կա՛մ հարյուրավոր չբացահայտված հանցագործություններ կան, որ կապված են իր անվան հետ։ Եվ էդ մարդը մի տարի շարունակ՝ սկսած «Գազպրոմից» (Մարտիրոսյանը «Գազպրոմի» դեմ բացահայտումներ էր սկսել, որի ժամանակ Սեդրակյանին ասել էին, որ իր թաղի բնակչին «չեզոքացնի»), անընդհատ փորձել ա ինձ կպնի»։
«Էյր Արմենիա»-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանը, օրինակ, համաձայնել է հաշտվել իրեն ծեծած Ռուբեն Հայրապետյանի հետ, միգուցե սա օրինա՞կ լինի նաեւ իր համար, եթե առաջարկ լինի Սեդրակյանի կողմից։ Մարտիրոսյանն ասաց. «Չեմ կարծում, ես լրագրողներին ու հասարակական գործիչներին սպառնացող, ծեծող մարդու հետ, որը չգիտես ինչ ճանապարհներով, ինչ կուսակցությունից… առաջարկ լինի ինչի՞, ի՞նչ հաշտվեմ իրա հետ, գնամ ասեմ՝ ներում եմ քեզ, որ քո, չգիտեմ, էսինչ-էսինչներն ինձ ու կնոջս ծեծել են, կինս վիժել ա։ Չէ, դա աբսուրդ ա, սա ֆեոդալական ինչ-որ բան չի, որ սենց… տերտերը գա ու մարդկանց բարիշացնի»։
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում