Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հրեշավոր սպանության գործով դեռ նոր զարգացումներ չկան: Հայ հասարակությունը առանձնապես բավարարված չէ Պերմյակովի դատավճռով, քանի որ հրեշավոր ոճրագործության մեղավորները դեռ չեն բացահայտվել:
Փաստաբանների պալատի անդամ Նորայր Նորիկյանը եւս այս գործով լավատես չէ. անգամ Պերմյակովի՝ ՀՀ-ին հանձնելու պարագայում չի կարծում, որ օբյեկտիվ քննություն կլինի: Ըստ նրա՝ կատարվելու է գործարք:
«Առավոտի» հարցին՝ իսկ ո՞րն է լինելու գինը, պարոն Նորիկյանը պատասխանեց. «Արդի միջազգային, ՀՀ-ՌԴ հարաբերություններում մեր բոլոր գործարքների կամ հարաբերությունների հիմքում ընկած է եղել գին՝ ի վնաս ՀՀ-ի: Չեմ տեսել ու հիշում մի դեպք, որ ՀՀ-ն այդ հարաբերություններում շահած դուրս գա: Մեր փոքրիկ ռեսուրսների պարագայում անգամ միշտ տարել են մեզնից»:
Կարդացեք
«Առավոտ» օրաթերթ
20.08..2015